Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ԱՄՆ-ը ԼՂ հարցի կարգավորման ակտիվացման հույս ունի

Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ԱՄՆ-ը ԼՂ հարցի կարգավորման ակտիվացման հույս ունի
18.12.2015 | 14:14

ԱՄՆ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կակտիվացնի ԼՂ հակամարտության կարգավորման երկխոսությունը՝ Azernews-ին տված հարցազրույցում ասել է պետդեպի ներկայացուցիչը։ «Մենք հույս ունենք, որ կողմերը կնվազեցնեն լարվածությունն ու կշարունակեն կարգավորման տարրերի քննարկումը։ Մենք նաև հույս ունենք, որ կողմերը կհաստատեն Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների հիման վրա խաղաղ կարգավորման հանձնառությունը և կհամաձայնեն ակտիվացնել երկխոսությունը 2016-ին»,- ասել է նա։ Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ կողմերի միջև վերջին էսկալացիան և ծանր սպառազինության կիրառումն անընդունելի են։ «Մենք կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է նա և հավելել, որ ԱՄՆ-ն աջակցում է շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնության սպառնալիքի նվազեցման առաջարկներին, և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում է քննարկել այդ միջոցառումները հակամարտող կողմերի հետ։
«Լարվածության նվազեցման ևս մեկ միջոց է շփումների մեծացումը մարդկանց միջև՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի համայնքների շրջանում։ Հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրել են մի քանի սերունդներ։ Խաղաղության հասնելու համար նրանք պետք է կրկին վստահեն միմյանց»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ վերջին հաշվով խաղաղության համար պատասխանատվությունը դրվում է երկու երկրների նախագահների ուսերին։ «Նրանք պետք է համարձակ քայլ ձեռնարկեն վաղեմի հակամարտության խաղաղ կարգավորման համար իրենց երկրների նախապատրաստման ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ առաջիկա գագաթնաժողովը կողմերին կմոտեցնի հակամարտության լուծման և կխթանի խաղաղ գործընթացը»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, նախկինի պես լիովին հավատարիմ է հակամարտող կողմերի հետ միջնորդական աշխատանքին՝ դրա կարգավորման համար, սակայն նոր, խաղաղ դարաշրջան մուտք գործելու որոշումը պետք է ընդունեն հակամարտող կողմերը։

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ