Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը դավաճան է գտել

Էրդողանը դավաճան է գտել
18.12.2015 | 14:15

Ինչպես կարելի է օտարերկրյա լրատվամիջոցին ասել, որ սեփական երկիրդ ահաբեկչական կառույցին քիմիական զենքի պատրաստման համար զարին է տալիս՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ նկատի ունենալով ԺՀԿ-ի պատգամավոր Էրեն Էրդեմի հարցազրույցը ռուսական RT-ին։ Taraf-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Կոնիայում միջոցառման ժամանակ անդրադարձել է «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Էրեն Էրդեմի՝ ռուսական RT-ին տված հարցազրույցի այն հատվածին, որ Թուրքիան ահաբեկչական «Իսլամական պետությանը» զարին է տրամադրել։ «Ինչո՞ւ այդ կուսակցությունից ձայն չեն հանում։ Ինչի՞ են սպասում։ Նրանցից մեկը կանգնել օտարեկրյա լրատվամիջոցին ասել է, թե սեփական երկիրը քիմիական զենքի պատրաստման համար զարին է տրամադրել ահաբեկչական կառույցին։ Նա այդպես խորտակվում է դավաճանության մեջ։ Դա դավաճանություն է»,- ասել է Էրդողանը։

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ