Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարել է քննարկել Վրաստանի, ՈՒկրաինայի և Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու հնարավորությունը՝ ԵՄ գագաթնաժողովի ավարտին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: Այս երեք երկրները կատարել են Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու բոլոր պահանջները: «Եվրահանձնաժողովն այսօր դրական զեկույց է ընդունել Վրաստանի, ՈՒկրաինայի և Կոսովոյի կողմից առանց վիզայի ռեժիմի անցնելու պահանջների կատարման վերաբերյալ: Մենք ԵՄ խորհրդին հանձնարարել ենք արագ քննարկել այդ երեք երկրների համար առանց վիզայի ռեժիմը»,- ասել է Յունկերը: 2016-ի սկզբին ԵՀ-ն հանձնարարական կներկայացնի Եվրամիության վիզային կանոնակարգի մեջ փոփոխություններ մտցնելու մասին: