Ռուսաստանին երեք միլիարդ պարտքի վճարման մորատորիումը, որ սահմանել է ՈՒկրաինայի կառավարությունը, Կրեմլը գնահատել է իբրև դեֆոլտի պաշտոնական ընդունում: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերի 18-ին հայտարարել է, որ Մոսկվան պահանջում է պարտքը վերադարձնել, թեպետ պարտքը վերադարձնելու համար մնացել են միայն «դատական հեռանկարները»: Դեկտեմբերի 18-ն ՈՒկրաինայի կառավարությունը Ռուսաստանին երեք միլիարդ դոլար պարտքի և ուկրաինական երկու ընկերությունների՝ «Южное» и «Укравтодором»-ի, ռուսական բանկերին 507 միլիոն դոլար պարտքի մորատորիում է հայտարարել: «Այսօրվանից բոլոր վճարումները դադարեցվում են մինչև մեր առաջարկների ընդունման կամ դատական որոշման պահը»՝ հայտարարել է ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է «ռուսական կողմի հետ դատական գործընթացին»: ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը վստահ է, որ ՈՒկրաինան դատը շահելու շանսեր չունի: Մոսկվան դատական գործընթացը կսկսի վճարման օրից 10 օր անց: 2013-ի վերջին (այն ժամանակ նախագահը Վիկտոր Յանուկովիչն էր) Ռուսաստանի գնած՝ ուկրաինական եվրոբոնդերի մարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 20-ին: Դեկտեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին դատի տալ ՈՒկրաինային վարկը չվերադարձնելու համար: