Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով բանաձև ընդունեց

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով բանաձև ընդունեց
19.12.2015 | 16:54

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանաձևը, որը համատեղ ներկայացրել են ԱՄՆ-ը և ՌԴ-ն: Փաստաթուղթը հակամարտության կողմերին պարտավորեցնում է դադարեցնել խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողությունները։ Բանաձևում ընդգծվում է նաև, որ երկրի ապագայի որոշում կարող է ընդունել միայն սիրիացի ժողովուրդը։ ՄԱԿ-ը պարտավորվում է կազմակերպել Դամասկոսի և ընդդիմության բանակցային գործընթացը 2016-ի հունվարին: Բանաձևում որևէ հիշատակում չկա գործող նախագահ Բաշար Ասադի մասին, որի հրաժարականն է պահանջում Վաշինգտոնը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, թե Ասադը իր համերկրացիների մեծամասնության աչքի առաջ սպառել է իր լեգիտիմությունը և պետք է հեռանա, որ վերջ տրվի արյունահեղությանը:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ