Եվրամիությունը ևս վեց ամսով՝ մինչև 2016-ի հուլիսի վերջը երկարաձգեց ՌԴ-ի տնտեսական պատժամիջոցները։ Որոշման հիմքում, որ ընդունվել է ուրբաթ երեկոյան՝ Բրյուսելում ԵՄ անդամ 28 երկրների կողմից, Մինսկյան համաձայնությունների կատարման հարցում շոշափելի առաջընթացի բացակայությունն է: ԵՄ-ն համոզված է, որ ՈՒկրաինայի արևելքի հակամարտությունը չի կարգավորվում Ռուսաստանի պատճառով, որն աջակցում է անջատականներին։ Որոշումը վերջնական կդառնա դեկտեմբերի 21-ին, եթե ԵՄ երկրներից ոչ մեկը գրավոր առարկություն չներկայացնի։