Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման պահանջել է Էրդողանից դուրս բերել թուրքական զորքն Իրաքից

Օբաման պահանջել է Էրդողանից դուրս բերել թուրքական զորքն Իրաքից
19.12.2015 | 16:56

ԱՄՆ-ը Թուրքիայից ակնկալում է Իրաքից թուրքական զորքի դուրսբերում և հարգանք երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ՝ ասել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը` Բարաք Օբամայի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցից հետո: Նրանք քննարկել են Թուրքիայի և Իրաքի կոնֆլիկտը՝ թուրք զինվորականների Իրաք մտնելուց հետո:
«ԱՄՆ նախագահը կոչ է արել նախագահ Էրդողանին լրացուցիչ քայլեր ձեռնարկել Իրաքի հետ լարվածության թուլացման նպատակով, այդ թվում` շարունակել թուրքական զորքերի դուրսբերումը»,- նշել են մամուլի ծառայությունում:
Երկու նախագահները պայմանավորվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ և համակարծիք են, որ ԱՄՆ-ը, Թուրքիան և Իրաքը պետք է ձեռնարկեն համատեղ ջանքեր` լարվածությունը նվազեցնելու և ԻՊ-ի դեմ պայքարում ռազմական գործողությունները համակարգելու նպատակով։

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ