Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Հյուսիսային հոսք-2»-ը հակասում է ԵՄ օրենքներին

«Հյուսիսային հոսք-2»-ը հակասում է ԵՄ օրենքներին
19.12.2015 | 17:04

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի ստեղծման նախագիծը հակասում է ԵՄ-ի օրենքներին՝ գրում է BBC-ն: Տուսկի խոսքով՝ ԵՄ օրենքներն ուղղված են էներգետիկ կախվածության նվազեցմանը և էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացմանը: ԵԽ նախագահն ընդգծել է, որ բոլոր նոր նախագծերը պետք է համապատասխանեն «երրորդ էներգետիկ փաթեթի» պահանջներին: Տուսկը նշել է, որ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման հետևանքով ռուսական գազի 80 տոկոսը կանցնի մեկ երթուղով, իսկ «Գազպրոմը» կստանա գերմանական գազային շուկայի 60 տոկոսի վերահսկողությունը: Նա մտահոգություն է հայտնել, որ «Հյուսիսային հոսք-2»-ի իրագործումը կնշանակի ՈՒկրաինայով գազի տարանցումից հրաժարում, որ բացասաբար կանդրադառնա նրա տնտեսության վրա:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ