Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը լուրջ չի ընդունում Վլադիմիր Պուտինի կոշտ հայտարարությունները և չի պատասխանելու «ոչ դիվանագիտական ու վիրավորական» արտահայտություններին: «Հավանաբար նա հիշում է իր հին ԿԳԲ-ական օրերը: Սակայն ԿԳԲ-ն այլևս չկա: Խորհրդային ոճի քարոզչության շրջանն արդեն պատմության գիրկն է անցել: Աշխարհը ծաղրում է նրա յուրաքանչյուր հայտարարությունը: Մենք չենք կարող լրջորեն վերաբերվել»,- Դավութօղլուի խոսքը մեջ է բերում «Հյուրիյեթը»: Դավութօղլուն նշել է, որ ժպիտով է վերաբերվում Պուտինի հայտարարություններին, որովհետև լուրջ ընդունելը վիրավորական կլինի: