Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
19.12.2015 | 21:51

Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Գագաթաժողովը նախագահներին հնարավորություն է տվել հստակեցնել իրենց դիրքորոշումը առանձնազրույցի ժամանակ: Նախագահները քննարկել են վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունների դեպքերն ու, մասնավորապես, մտահոգություն են հայտնել ծանր զինատեսակների կիրառմամբ պայմանավորված զոհերի (այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում) առնչությամբ:
Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը, այդ թվում՝ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն միտված առաջարկների մշակման աշխատանքին:
Նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել ներգրավվածությունը համանախագահների՝ ներկայումս բանակցվող առաջարկների շուրջ: Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ Մինսկի խմբի ձևաչափին:
Համանախագահները պատրաստակամ են շարունակել միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորման համար կողմերի հետ աշխատելու ուղղությամբ»:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ