Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է Դամասկոսի հնագույն եկեղեցի՝ նախասուրբծննդյան պատարագին՝ հաղորդում է Reuters-ը: Պետական հեռուստատեսությունը տեսանյութ է ցուցադրել, որում Ասադը կնոջ հետ երեկոյան այցելել է Դամասկոսի Տիրամոր Վերափոխման տաճարը, որտեղ զրուցել են երգչախմբի հետ: Նա նստել է խորանի մոտ և վանքի գլխավոր սրահում լսել նրանց ելույթը: Դեկտեմբերի 18-ին մայրաքաղաքի հին թաղամասում գտնվող եկեղեցու շրջակայքը ականանետային հարձակման է ենթարկվել: Եկեղեցին մոտ է այն վայրին, որտեղ մարտեր են ընթանում կառավարական բանակի և զինված ընդդիմության միջև: