Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով»

«ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով»
19.12.2015 | 21:56

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային ճանապարհով՝ գտնում է Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրքհալթերը: Այսօր նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Երկու պետությունների նախագահների հետ հանդիպման ժամանակ դաշնային խորհրդական Դիդիե Բուրքհալթերն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն հետևողական բանակցությունների գործընթացում»,- ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ հաղորդագրությունում: Բուրքհալթերը կոչ է արել «կողմերին ամրապնդել երկխոսությունն ու հրաժարվել որևէ բռնության ակտից կամ սադրանքներից»: Նրա խոսքերով` Շվեյցարիան պատրաստ է աջակցել «երկխսության զարգացման ջանքերին` ընդունելով փորձագետներին և տրամադրելով փորձագետներ»:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ