Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիական ընդդիմությունը անիրատեսական է համարում ՄԱԿ-ի բանաձևը

Սիրիական ընդդիմությունը անիրատեսական է համարում ՄԱԿ-ի բանաձևը
20.12.2015 | 22:26

Սիրիական ընդդիմությունը թերահավատ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը կնպաստի իրավիճակի քաղաքական կարգավորմանը: Միջազգային պլանը նախատեսում է բանակցություններ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ընդդիմության միջև, շուտափույթ հրադադար՝ արդեն 2016-ի հունվարից: Սիրիական ընդդիմության առաջատար ուժը համարվող Ազգային կոալիցիան, որը գործում է Ստամբուլում, կարծում է, որ պլանը իրագործելի չէ, որովհետև ոչինչ ասված չէ Բաշար Ասադի ապագայի մասին: Նրա հրաժարականը ընդդիմությունը համարում է խաղաղ բանակցությունների հիմնական նախապայման:
Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավար Խալեդ Խոջան «Թվիթերում» գրել է, որ ՄԱԿ-ի նոր փաստաթուղթը արժեզրկում է ընդդիմադիր խմբերի նախորդ բանակցությունների արդյունքները և փակուղի է մտցնում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նախորդ բանաձևերը: Կոալիցիայի անդամ Սամիր Նաշարը հայտարարել է, որ հրադադարի ընդունելի առաջընթացի համար սիրիական կառավարությունն ու Ռուսաստանը պետք է վերջ տան ընդդիմության դիրքերին ուղղված հարվածներին: ԱՄՆ-ն ու նրա արաբ դաշնակիցները համոզված են, որ Ասադը պետք է հեռանա, մինչդեռ Դամասկոսի հիմնական դաշնակիցները՝ Ռուսաստանն ու Իրանը, պնդում են նրա մասնակցությունը քաղաքական գործընթացներում:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ