Նորվեգիայի մի խումբ քաղաքացիներ ցանկանում են հարևան Ֆինլանդիային, Անկախության 100-ամյա հոբելյանի առթիվ, լեռ նվիրել: The Telegraph-ը գրում է, որ նախաձեռնության կազմակերպիչները համարում են, որ իրենց երկիրը հարուստ է բարձրաբերձ լեռներով, մինչդեռ հարևան Ֆինլանդիան` ոչ: Նրանց կարծիքով՝ Ֆինլանդիայի համար հիանալի նվեր կլինի 1365 մ բարձրությամբ Հալթի լեռը, որը մոտ է Ֆինլանդիայի սահմանին: Նորվեգիան կկորցնի իր տարածքի 0,015 ք/կմ մակերեսով հատված, եթե Հալթի լեռը նվեր տրվի Ֆինլանդիային: