Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաքուն և Դուշանբեն կարող են միանալ Էր Ռիադի կոալիցիային

Բաքուն և Դուշանբեն կարող են միանալ Էր Ռիադի կոալիցիային
21.12.2015 | 14:50

Ադրբեջանը և Տաջիկստանը քննարկում են Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ իսլամական ռազմական կոալիցիային անդամակցելու հնարավորությունը՝ գրում է «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթը: Տաջիկստանի ղեկավարությունը «ներկայումս ուսումնասիրում է ահաբեկչության դեմ պայքարի համար իսլամական կոալիցիային անդամակցելու Սաուդյան Արաբիայի առաջարկը»,- մեջբերում է պարբերականը Էր Ռիադում դեսպան Շարիֆի Ազամշո Լատիֆզոդի խոսքերը: Դիվանագետը տեղեկացրել է, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հունվարին կայցելի Դոհա և կհանդիպի թագավոր Սալմանի հետ: Կողմերը կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման հարցեր՝ իսլամական ռազմական դաշինքին Դուշանբեի մասնակցության հնարավորությունը:
Թագավորությունում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Ռասիմ Ռզաևը հաստատել է, որ Բաքուն ևս քննարկում է Սաուդյան Արաբիայից ստացված առաջարկը: «Ադրբեջանն աջակցում է ցանկացած դրսևորումներով ահաբեկչության դեմ պայքարում թագավորության ձգտմանը, դա համապատասխանում է մեր երկրի շահերին: ՈՒստի մենք քննարկում ենք իսլամական ռազմական կոալիցիային անդամակցելու առաջարկը»,- ասել է նա:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ