Նոր օրինագծով նախատեսվող առանց մուտքի թույլտվության ԱՄՆ այցելելու սահմանափակումներն այն անձանց համար, որոնք այցելել են Իրան, հակասում են Թեհրանի և վեցյակի միջուկային ծրագրի համաձայնագրին՝ հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին: «Օրենքը, որը ստորագրել է Օբաման, հակասում է «Համատեղ համապարփակ գործողությունների պլանին»: Օրենքը, անկասկած, բացասաբար կազդի տնտեսական, մշակութային, գիտական ու զբոսաշրջային ոլորտների վրա»,- հայտարարել է Արակչին: ԱՄՆ-ը խստացրել է սահմանային վերահսկողությունը. նոր օրենսդրության համաձայն, 38 երկրների քաղաքացիների համար, որոնք նախկինում առանց վիզայի այցելել ԱՄՆ, որոշակի սահմանափակումներ կկիրառվեն: Եթե այդ երկրներից որևէ մեկի քաղաքացին վերջին 5 տարում եղել է Իրանում, Սիրիայում, Իրաքում և Սուդանում, պետք է անպայման մուտքի թույլտվություն ստանա ԱՄՆ այցելելու համար: Այս օրենքը ԱՄՆ նախագահը ստորագրել է նախորդ ուրբաթ: