Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մամեդյարովը նորից է խոսում «ռուսական առաջարկից»

Մամեդյարովը նորից է խոսում «ռուսական առաջարկից»
22.12.2015 | 01:37

«Ակնհայտ է, որ բանակցային գործընթացում կոնկրետ առաջարկների առկայության դեպքում որևէ մեկը չի արտացոլվում Հայաստանի հնչեցրած հայտարարություններում: Փոխարենը, Հայաստանը տարբեր հնարքներ է կիրառում` օրակարգում ընդգրկելով, ասենք, շփման գծում միջադեպերի հետաքննության և մյուս երկրորդական հարցերը»,- Բաքվում AzerTag գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Կրկին հիշատակելով անցած աշնանը «ռուսական կողմից ներկայացված» կարգավորման առաջարկների մասին՝ նա ասել է.«Այդ առաջարկների հիմքում Մադրիդյան սկզբունքներն են: Նորացված տարբերակը վեց կետից է բաղկացած և հայտնի է լայն հանրությանը, դրանցից է հայկական ուժերի փուլային դուրսբերումը Լեռնային Ղարաբաղին հարող օկուպացված շրջաններից և այլ հարցեր»,- հայտարարել է Մամեդյարովը՝ ընդգծելով. «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետության` Ռուսաստանի՝ հարցի կարգավորմանն ուղղված ջանքերը»: Մամեդյարովը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ հայտարարելով․«Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Հայաստանի դիվերսիոն-սադրիչ գործողությունները, Ադրբեջանի օկուպացված տարածքներում ծավալված անօրինական գործունեությունը միտված են կարգավորման գործընթացն ամեն գնով խոչընդոտելուն»: Նա հավելել է, թե «եկել է խաղաղ համաձայնագրի մշակման պահը»:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ