Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանի պատժամիջոցները ՈՒկրաինայի նկատմամբ

Ռուսաստանի պատժամիջոցները ՈՒկրաինայի նկատմամբ
22.12.2015 | 01:41

Ռուսաստանը հունվարի 1-ից պատժամիջոցներ է սահմանելու ՈՒկրաինայի նկատմամբ՝ խոսքը սննդամթերքի էմբարգոյի ու մաքսավճարների մասին է՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա պարզաբանել է, որ ԵԱՏՄ-ի հետ մաքսային վճարների ներմուծումը պայմանավորված է ԵՄ ազատ առևտրի գոտուն ՈՒկրաինայի անդամակցությամբ, իսկ սննդամթերքի էմբարգոն՝ Արևմուտքի երկրների պատժամիջոցներին ՈՒկրաինայի միանալու: «2016-ի հունվարի 1-ից ՈՒկրաինայի վրա տարածվելու են տնտեսական միջոցառումները՝ պայմանավորված ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներին ՈՒկրաինայի միանալու հանգամանքով»,-հայտարարել է Մեդվեդևը:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ