Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը արդարացի է համարում Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ստեղծելու պահանջը, իսկ պաղեստինյան հարցի լուծումը համարում է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման երաշխիք: Ցիպրասն այդ հայտարարությունը արել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ: «Ցավոք, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ մեր տարածաշրջանում իրադարձությունների բացասական զարգացում է՝ անկայունություն, պատերազմներ, ահաբեկչություններ: Այսօր առավել քան կարևոր է խնդիրների լուծման խաղաղ ճանապարհներ որոնելը, և պաղեստինյան հարցի լուծումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր երաշխիքն է»,- ասել է նա: Մահմուդ Աբասն ասել է, որ պաղեստինյան խնդրի լուծմանը զուգահեռ կլուծվի նաև ահաբեկչության խնդիրը, որը վերաբերում է բոլոր ժողովուրդներին: