Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստել է, որ երբեք չի լսել թուրքոմանների մասին, և իրենց «ոչ ոք ոչինչ չի ասել այդ մասին»: «Բոլոր հանդիպումների ընթացքում Ռուսաստանը տեղյակ պահվում էր, որ Սիրիայի թուրքոմանական շրջաններում ԴԱԻՇ չկա: Այնտեղ ապրում են Բայըրբուջակի թուրքոմանները: Ինչպես տեսնում ենք՝ այդ տեղեկատվությունը անտեսվել է: Նրանք ռմբակոծում և սպանում են մեր հայրենակիցներին: Թուրքոմանները չեն լքում իրենց հողերը՝ պաշտպանվելով ռուսական բանակի և Սիրիայի ռեժիմի ուժերի մշտական հարձակումներից»,- ասել է Էրդողանը: «Ես անձամբ եմ բացատրել Պուտինին այդ ամենը: Ինչպե՞ս կարելի է ժխտել: Բայց նա, ինչպես միշտ, ստում է և շարունակում է ստել: Ամբողջ աշխարհը գիտի: Ես անձամբ եմ պատմել Օբամային՝ նա տեղյակ է իրադարձությունների ընթացքին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: