Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մահիր ՈՒնալը անընդունելի է համարել Անկարայի դեմ Մոսկվայի տնտեսական պատժամիջոցները։ Նա ասել է, որ իր երկիրը պատրաստ է ճգնաժամի քաղաքական կարգավորման շուրջ բանակցել Ռուսաստանի հետ: «Մոսկվան «սև քարոզչություն» է իրականացնում Թուրքիայի դեմ, սակայն մենք կուղղենք այդ թյուրիմացությունը։ Կան Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որ սիրում են Անթալիան։ Թուրքիան չի ցանկանում կորցնել զբոսաշրջային ոլորտում ռուսական շուկան, բայց երկիրը կախված չէ միայն ռուս զբոսաշրջիկներից։ Մենք աշխատում ենք պատժամիջոցների դեմ մի շարք միջոցներ մշակելու ուղղությամբ։ Ճգնաժամը կավարտվի, սակայն մենք կարիք ունենք զբոսաշրջային ոլորտի դիվերսիֆիկացման»։