ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասնել է ՈՒկրաինա - ԵՄ- ՌԴ հարաբերությունների կարգավորման բանակցությունները: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ բանակցությունների մի պահի ԵՄ-ի պատվիրակությունը, Պուտինի խոսքով, իրեն ասել է, որ խաղն ավարտված է և լքել է բանակցությունների վայրը Բրյուսելում: Ավելի վաղ ԵՄ-ն Մոսկվային էր մեղադրել բանակցությունների տապալման համար: ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրում է ՈՒկրաինայի հետ առևտրի կանոնների փոփոխության համար՝ դա դիտելով Մինսկի համաձայնագրերին հակասող քայլ: