ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կմոտեցնի այդ երկրներին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ «Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ հանդիպումը կողմերին հնարավորություն է տվել քննարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելուն ուղղված քայլերը»՝ նշվում է ՄԱԿ-ի հաղորդագրությունում: Պան Գի Մունը կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել սերտ համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր բռնությունների։