Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը լուր է տարածել, որ դեկտեմբերի 23-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում վթարի ենթարկված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վթարի ենթարկված ավտոմեքենան Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում չի գտնվում և որևէ առնչություն չունի Մարգարյանների ընտանիքի հետ: