Անցած դարի 90-ական թվականների լավագույն թոփ մոդելներից մեկը` Նաոմի Քեմփբելը, հայտնվել է հաշմանդամի սայլակի վրա: «Սև հովազը» արթրիտի պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Մոդելին ուղեկցել է մենեջերը և սայլակը տարել է մինչև մեքենան: Քեմփբելը ոտքի է կանգնել ձեռնափայտի օգնությամբ: Բժիշկները դեռևս 5 տարի առաջ ախտորոշել են հոդաբորբ և խորհուրդ են տվել հրաժարվել պոդիումից, ցուցադրություններից ու բարձրակրունկներից: