Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բուրջանաձեի ռևերանսները Պուտինին

Բուրջանաձեի ռևերանսները Պուտինին
24.12.2015 | 11:37

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ Ռուսաստանը կարող է Վրաստանի քաղաքացիների համար ամբողջովին վերացնել վիզային ռեժիմը: «Եթե մեր իշխանություններն իրենց նորմալ պահեն և Պուտինի հետ չխոսեն ինչպես առաջին դասարանցու, որին քաջալերում են լավ քայլերի ու արարքների համար, վստահեցնում եմ ձեզ, վիզային ռեժիմը կվերացվի ամբողջովին։ Ռուսաստանի կառավարությունը պատրաստ է վճռական գործողությունների, սակայն ամեն ինչ կախված է Վրաստանի իշխանությունների արձագանքից։ Ռուսական կողմը պատրաստ է ձեռնարկել կոնկրետ քայլեր»,- ասել է Բուրջանաձեն։

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ