Նախկին նավթային մագնատ, Կրեմլի քննադատ Միխայիլ Խոդորկովսկին կարող է քաղաքական ապաստան խնդրել ԱՄՆ-ից: Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Խոդորկովսկու նկատմամբ: Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել 1998-ին Սիբիրի Նեֆտեյուգանսկ քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով: BBC-ին տված հարցազրույցում ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը «ցնորք է» որակել ռուսական իշխանությունների գործողությունները՝ պնդելով, որ իրեն ուզում են ձերբակալել ենթադրությունների հիման վրա: «Պուտինի համար ես սպառնալիք եմ 2016-ի ընտրություններում»,- ասել է Միխայիլ Խոդորկովսկին: