Ռուսաստանն ու Հնդկաստանը կողմ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի լայն հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծմանը: «Դա բխում է միջազգային հանրության շահերից»՝ կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեր երկրները կողմ են Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորմանը և Աֆղանստանում ազգային հաշտեցման գործընթացին աջակցելուն: Համոզված ենք, որ ողջ միջազգային հանրության շահերից է բխում լայն հակաահաբեկչական կոալիցիայի ձևավորումը` ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասել է Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններից հետո: