Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաքուն կոչ է անում ակտիվացնել աշխատանքը ղարաբաղյան կարգավորման առաջարկների վրա

Բաքուն կոչ է անում ակտիվացնել աշխատանքը ղարաբաղյան կարգավորման առաջարկների վրա
25.12.2015 | 23:04

Ադրբեջանը կոչ է անում ակտիվացնել աշխատանքը բանակցությունների սեղանին գտնվող առաջարկների վրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ստատուս քվոյի փոփոխության համար՝ հայտարարել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրատվամիջոցներին տված հարցազրույցում: «Հայկական զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական օկուպացված տարածքներից», ըստ նրա, կարող էր վերացնել լարվածությունը, բարենպաստ հող ստեղծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Մամեդյարովը ափսոսում է, որ «Հայաստանը ավելի քան 20 տարի չի օգտվել այդ հնարավորությունից», և վստահեցրել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն ու արտգործնախարարները «բազմիցս հայտարարել են ստատուս քվոյի անթույլատրելիության մասին»: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ զորքերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի խախտումների դեպքերը իրականում երբեք չեն դադարել, և պատերազմը շարունակվում է արդեն 20 տարուց ավելի: Դրա գլխավոր պատճառը, ըստ Մամեդյարովի, «Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի զինված ուժերի առկայությունն է», և առանց այդ զորքերի դուրսբերման «չի կարելի խոսել հետևողական խաղաղության ապահովման մասին»:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ