Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ամերիկացի օրենսդիրները Սպիտակ տանը կոչ են արել ԴԱԻՇ-ին մեղադրել քրիստոնյաների ցեղասպանության մեջ

Ամերիկացի օրենսդիրները Սպիտակ տանը կոչ են արել ԴԱԻՇ-ին մեղադրել քրիստոնյաների ցեղասպանության մեջ
25.12.2015 | 23:09

30 օրենսդիրներից կազմված խումբը՝ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով կոմիտեի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսի գլխավորությամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել ցեղասպանության ակտ ճանաչել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից քրիստոնյաների և Մերձավոր Արևելքի մյուս փոքր խմբերի (եզդիների) սպանությունները՝ հաղորդում է Asbarez-ը: «Վարչակազմը պատրաստվում է հայտարարել ցեղասպանության դեպքերի մասին բացառապես եզդիների նկատմամբ՝ չհայտարարելով, որ ԴԱԻՇ-ը ցեղասպանություն է իրականացնում քրիստոնյաների և մյուս փոքրամասնությունների նկատմամբ, որոնց նա ոչնչացնում է»,- ասվում է տեքստում: Նամակի հեղինակները գործադիր իշխանությանը կոչ են արել հարցի շուրջ խորհրդակցություն անցկացնել կոնգրեսի հետ:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ