Իսլամական կոալիցիան չի ծրագրում զորքեր ուղարկել Սիրիա՝ հայտարարել է Կատարի արտգործնախարար Հալեդ բեն Մուհամեդ ալ Աթիյան՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ դեկտեմբերի 25-ին Մոսկվայում բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսում։ «Ներկայումս խոսքը մարդկանց և դրամական միջոցների տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին է»,- ասել է նա։ «Մենք ձգտում ենք ջանքերը կենտրոնացնել ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարի վրա, ուստի մեր իսլամական կոալիցիան չի աշխատում ռազմական ոլորտում գործող կոալիցիայի հետ»,- նշել Է Կատարի արտգործնախարարը: Սաուդյան Արաբիան ավելի վաղ հայտարարել էր ահաբեկչության դեմ պայքարում 34 երկրների իսլամական ռազմական կոալիցիայի ստեղծման մասին: Միավորված հրամանատարական օպերատիվ կենտրոնը հաստատվելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում: