Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանի հաստատմանը կներկայացնի կառավարության նախկին կազմը: «Այս փուլում ես որոշել եմ խորհրդարանի հաստատմանը ներկայացնել Վրաստանի կառավարության նույն կազմը, իսկ ԱԳՆ նախարարի թեկնածու՝ Միխայիլ Ջանելիձեին (փոխարտգործնախարար)»,- ասվում է փաստաթղթում: «Եթե խորհրդարանը վստահություն հայտնի կառավարության կազմին, ես ապագայում հնարավորություն կունենամ վարչապետի պաշտոնում մանրամասն ծանոթանալ յուրաքանչյուր նախարարի և նախարարության աշխատանքին, նրանց ռազմավարությանն ու գործունեությանը»,- ասել է Կվիրիկաշվիլին՝ չբացառելով կառավարության կազմի փոփոխությունը: