Turan-ի փոխանցմամբ՝ Բաքուն «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» օրինագիծը դիտարկում է որպես ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավարի անձնական նախաձեռնություն` հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը։ Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսը հաշվի կառնի ԱՄՆ-ի շահերն ու իր համար Ադրբեջանի նշանակությունը, և չի աջակցի օրինագծին։
Երբ Հասանովին խնդրել են մեկնաբանել պատգամավոր Ռովշան Ռզաևի ներկայացրած «ԱՄՆ-ում մարդու իրավունքների մասին» օրինագիծը, Հասանովն ասել է, որ Բաքուն ունի նույնպիսի դիրքորոշում, ինչպիսին էր Սմիթի նախաձեռնության պարագայում։ Հասանովը համաձայն է, որ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները նախկինի նման ինտենսիվ չեն։