Վրացական լրատվամիջոցները գրում են, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականից հետո պաշտոնից կհեռանա Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Իշխող կոալիցիան տեղեկությունը հաստատել է: Նարմանիայի հրաժարականի որոշումն ընդունվել է մի քանի օր առաջ, սակայն պաշտոնական հայտարարությունը հետաձգվել է վարչապետի հրաժարականի պատճառով: Քաղաքապետի աշխատանքից դժգոհ է Բիձինա Իվանիշվիլին: Իշխող կոալիցիայի վարկանիշի պատասխանատվությունը հիմնականում դրված էր Ղարիբաշվիլու և Նարմանիայի վրա: