Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Միջսիրիական բանակցություններ հունվարին

Միջսիրիական բանակցություններ հունվարին
27.12.2015 | 11:22

Միջսիրիական բանակցությունների նոր փուլը կսկսվի Ժնևում, 2016-ի հունվարի 25-ին՝ տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան: Հատուկ ներկայացուցիչը մտադիր է խորհրդակցություններն ավարտել հունվարի սկզբին, նա ծրագրում է ձևավորել ընդդիմության և իշխանության պատվիրակությունները:

Դեկտեմբերի 24-ին Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմն ասել էր, որ Դամասկոսը պատրաստ է մասնակցել բանակցություններին առանց օտարերկրյա միջամտության և մինչև բանակցությունները ուզում է ունենալ ընդդիմադիրների ցանկը, որպեսզի վստահ լինի, որ նրանց մեջ ահաբեկիչներ չկան:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ