Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Փախստականների ալիքը դեպի Եվրոպա կազմակերպված արշավանք էր»

«Փախստականների ալիքը դեպի Եվրոպա կազմակերպված արշավանք էր»
28.12.2015 | 09:46

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ 2015-ին 1 միլիոն փախստականների հոսքը Եվրոպա «ոչ թե միգրանտների ինքնաբուխ փախուստ էր», այլ «կազմակերպված արշավանք»: Դեկտեմբերի 26-ին՝ Ծննդյան տոների առթիվ համերկրացիներին ուղղված խոսքում, Զեմանը նկատել է, որ Եվրոպա հասած երիտասարդ սիրիացիները և իրաքցիները պետք է մնային իրենց երկրներում և պայքարեին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Նա հավելել է, թե կարեկցանք «հնարավոր է» ցուցաբերել տարեց և հիվանդ փախստականների, բայց ոչ Եվրոպա մտած երիտասարդ տղամարդկանց նկատմամբ: «Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ այդ մարդիկ չեն մնում իրենց երկրներում և զենք չեն վերցնում հանուն ազատության համար պայքարի՝ «Իսլամական պետության» դեմ»,- ասել է Զեմանը: Չեխիայի նախագահը, որ հայտնի է հակաիսլամական դիրքորոշմամբ, անցած ամիս սկանդալի կիզակետում էր հայտնվել, երբ մասնակցել էր հակամահմեդական խմբի ցույցին և երթի մի քանի հազար մասնակիցներին ուղղված խոսքում հայտարարել էր, թե նրանք ծայրահեղականներ չեն: Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան ասել է, թե Զեմանի մեկնաբանությունները հիմնված են «նախապաշարմունքների և ամեն ինչ չափազանց պարզ ներկայացնելու՝ նրա համար սովորական մոտեցման վրա»:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ