Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը վավերացրել է մի օրինագիծ, որով ստանում է «Ազգի առաջնորդի» կոչում և ցմահ ազատվում է քրեական պատասխանատվությունից: Տաջիկստանի խորհրդարանի երկու պալատները օրեր առաջ էին միաձայն կողմ քվեարկել օրինագծին, որով նախկին կոլխոզի նախագահ, 63-ամյա Ռահմոնը պաշտոնապես հայտարարվում է «Տաջիկստանի խաղաղության և ազգային միասնության հիմնադիր»: Նախագիծը անձեռնմխելիություն է սահմանում 24 տարի երկիրը ղեկավարող Ռահմոնի ընտանիքի անդամների համար ևս: