Թուրքիան ջանքեր է գործադրում ՌԴ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` Անթալիայում Ռուսական մշակույթի միություն այցելության ժամանակ: «Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որ հաղթահարենք այս շրջանը: Ժամանակը կգա, և մեր երկրների միջև հարաբերությունները նախկինի պես կլինեն: Մեր նախագահն ու վարչապետը բազմիցս նշել են, որ վշտացած են ռուսական ինքնաթիռի միջադեպի պատճառով», - ասել է Չավուշօղլուն: Նա ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ ճգնաժամի պատճառով տուժեն երկու երկրի ժողովուրդները: