Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում հայտարարել է, որ չի պատրաստվում ապագա սահմանադրության նախագծի քննարկումների շրջանակում հանդիպել խոշորագույն քրդամետ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ: Պատճառը, ըստ Դավութօղլուի, կուսակցության նախագահ Սելահեդին Դեմիրթաշի հայտարարություններն են՝ նա դատապարտել էր թուրքական օդուժի կողմից ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի կործանումը: Բացի այդ՝ անցած շաբաթ Դեմիրթաշը մեկնել էր Մոսկվա և հանդիպել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: