Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի ճանապարհները անցանելի են

Հայաստանի ճանապարհները անցանելի են
30.12.2015 | 20:26

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 25-ից Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված՝ ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը այսօր ևս լինելու է երկկողմանի փակ: Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ