Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինը վստահ է, Քերին համամիտ չէ

Պուտինը վստահ է, Քերին համամիտ չէ
30.12.2015 | 20:49

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում հնարավորություն տալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մասնակցել 2017-ի ընտրություններին՝ գրում է Bloomberg-ը: Ոգևորված Սիրիայում իր ռազմական արշավից, Ռուսաստանը փորձում է Սիրիայի նախագահի համար հնարավորություն ապահովել՝ իշխանությունը մինչև 2017-ի ընտրություններ երկարաձգելու համար, մինչ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում հինգ տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտի ուղղությամբ: Պուտինը կարծում է, որ Ասադի մասնակցությունը նախագահական ընտրություններին չի կարող արգելվել, և եթե Սիրիայի առաջնորդը մասնակցի, կհաղթի: Քերին չի համաձայնել ՌԴ նախագահի հետ: ԱՄՆ-ի իշխանությունները քվեարկության այնպիսի նախագիծ են մշակում, որը կնվազեցնի Ասադի հաղթանակի հնարավորությունը: Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Էդի Վասկեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պնդում է, որ Ասադը հեռանա՝ նա կորցրել է բարոյական վստահությունը:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ