Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ կառավարությունն արգելեց թուրքական շինարարական բիզնեսի գործունեությունը

ՌԴ կառավարությունն արգելեց թուրքական շինարարական բիզնեսի գործունեությունը
30.12.2015 | 20:50

ՌԴ կառավարությունը հաստատել է աշխատանքի առանձին տեսակների ցուցակը, որոնք 2016-ի հունվարի 1-ից արգելվելու են Թուրքիայի իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների համար։ Արգելքն առնչվելու է նաև Թուրքիայի քաղաքացիների վերահսկման տակ գտնվող կազմակերպություններին՝ հայտնել է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը: Ցուցակում ընդգրկվել են շինությունների կառուցումը, ինժեներային կառույցները, շինարարական մասնագիտացված աշխատանքները, ճարտապետական ոլորտի գործունեությունը, ինժեներա-տեխնիկական նախագծումը և այլ ծառայություններ։ Դեկտեմբերի 24-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել էր 53 գործատուների ու աշխատանքների պատվիրատուների ցուցակը, որոնց վրա 2016-ի հունվարի 1-ից տարածվում է Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի չվերցնելը։

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ