Natural Gas Europe-ին տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Թուրքիան ու Իսրայելը ունեն հաշտվելու լավ հնարավորություններ, դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը բխում է նրանց ռազմավարական ու տնտեսական շահերից։ Բրայզայի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից հետո Թուրքիան ցանկանում է վերականգնել Իսրայելի հետ հարաբերությունները, և Թուրքիան Իսրայելի հանդեպ հետաքրքրությունը չի կորցնի, եթե Ռուսաստանը մեղմացնի պատժամիջոցները։ Խոսելով Իսրայելից Թուրքիա գազի մատակարարումների մասին՝ Բրայզան հայտարարել է, որ կարճաժամկետ հեռանկարում այդ գազը չի խաղա էական դեր, քանի որ ռուսական գազի մատակարարումները չեն դադարեցվի։