Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն կարող է փլուզվել. եվրահանձնակատար

ԵՄ-ն կարող է փլուզվել. եվրահանձնակատար
30.12.2015 | 20:52

Եվրամիության փլուզման սպառնալիք կա՝ կարծում է թվային տնտեսության ու հասարակության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը: Bild-ին տված հարցազրույցում նա ասել է. «ԵՄ-ն սովորել է հաղթահարել ճգնաժամերը։ Սակայն անկայուն կամ պոպուլիստական կառավարություններով երկրները շատանում են։ Դա ինձ անհանգստացնում է։ Առաջին անգամ ես լուրջ վտանգ եմ տեսնում, որ ԵՄ-ն կարող է փլուզվել»։ Նա կողմ է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Արևմտյան Բալկանների երկրների հետ բանակցությունների շարունակմանը, սակայն «միությանն անդամակցելու պայմանները պետք է խիստ լինեն»։ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության առնչությամբ նա թերահավատ է: «Այս տասնամյակում Թուրքիայի անդամակցություն չի լինի, կարող է նաև չլինել հաջորդին, սակայն մենք պետք է պահպանենք նման հեռանկարը»,- ասել է նա։

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ