Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ զրույցում հույս է հայտնել, որ 2016-ին կբարելավվի երկրի տնտեսական վիճակը և ինքը ստիպված կլինի խոստումը կատարել ու փողկապ կապել: Ցիպրասը պատասխանել է, որ նախագահը շատ բարձր նշաձող է դնում: Հունաստանի վարչապետը փողկապ սկզբունքորեն չի կապում՝ նա հրաժարվել է փողկապից մինչև Աթենքը մարի պարտքերը: Ռիգայի արևելյան հարևանության գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հրապարակավ Ալեքսիս Ցիպրասին փողկապ նվիրեց: