ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին անվանել է սպառնալիք՝ ազգային անվտանգության նոր ռազմավարության ծրագրով, հայտնում է CNBC News-ը: ԱՄՆ-ն նշվում է ի թիվս այլ գործոնների, որոնք պետք է սպառնալիք համարել Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Դա առաջին անգամ է, որ ցույց է տալիս, թե ինչ վիճակում են ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները: «ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության մասին» փաստաթուղթը Պուտինը ստորագրել է Ամանորի նախօրեին: Ծրագրի 2009-ի տարբերակում ոչ ԱՄՆ-ը, ոչ ՆԱՏՕ-ն նշված չեն Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների շարքում: