Համացանցում է հայտնվել ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Վալերի Բալայանի «Ով է պարոն Պուտինը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: 100- րոպեանոց ֆիլմը հիմնված է լրագրողական հետաքննությունների վրա, կենտրոնացած է 1990-ականների սկզբի պետերբուրգյան մի ավանտյուրայի վրա, որին մասնակցել է Պուտինը՝ այն ժամանակ Լենինգրադի քաղաքապետարանի աշխատակից։