Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եգիպտոսի դեսպանը ժամանել է Իսրայել

Եգիպտոսի դեսպանը ժամանել է Իսրայել
04.01.2016 | 15:40

Եգիպտոսի նոր դեսպան Հազեմ Խայրաթը 2012-ից ի վեր (երբ Կահիրեն Թել Ավիվից հետ կանչեց իր դեսպանին) առաջին անգամ անցյալ շաբաթ ժամանել է Իսրայել՝ հաղորդում է իսրայելական Arutz Sheva ռադիոկայանը: Կիրակի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ ողջունել է դեսպանի ժամանումը: «Անցյալ շաբաթ Եգիպտոսի նոր դեսպանը ժամանել է Իսրայել: Ես ողջունում եմ նրա վերադարձը Իսրայել, դա մեզ թույլ կտա շարունակել ամրապնդել մեր հարաբերություննեը այդ առանցքային արաբական պետության հետ»,- հայտարարել է վարչապետը: Եգիպտոսը 2012-ին հետ էր կանչել իր դեսպանին՝ ի նշան բողոքի Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ