Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բելառուսը ցանկանում է ԵՄ-ի հետ կնքել նոր համաձայնագիր

Բելառուսը ցանկանում է ԵՄ-ի հետ կնքել նոր համաձայնագիր
04.01.2016 | 15:41

Բելառուսը ցանկանում է Եվրամիության հետ կնքել նոր համաձայնագիր՝ հարաբերությունները զարգացնելու համար՝ հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը: «Մենք պետք է ապագայում Եվրամիության հետ սկսենք հարաբերություններ կառուցել Բելառուսի և ԵՄ միջև նոր փաստաթղթի հիման վրա: Այսօր մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները այն համաձայնությունների հիման վրա, որոնք կնքվել են ԽՍՀՄ-ի և Եվրոպական տնտեսական համայնքի միջև»,- պարզաբանել է նա: Նախարարը հիշեցրել է, որ Բելառուսը արևմտյան գործընկերների՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մշտապես հանդես է գալիս իրավահավասար և լիարժեք երկխոսության օգտին: Այդ դեպքում վերջնական քայլ պետք է լինի սահմանափակող միջոցառումների ամբողջական վերացումը, որոնք պետք է համագործակցությունը բերեն նոր մակարդակի: «Պատժամիջոցների վերացման համար նոր նախապայմաններ չպետք է լինեն»,- հավելել է Մակեյը:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ