Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է պահպանեն համաձայնությունները

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է պահպանեն համաձայնությունները
04.01.2016 | 15:41

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է պահպանեն համաձայնությունների պահանջները, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: «Վերջին ամիսներին մենք ականատես ենք եղել զինված դիմակայության ակտիվացմանը ծանր հրետանու, խոշոր տրամաչափով գնդացիրների կիրառմամբ, որի հետևանքով աճել է զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Այսպիսի իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեզ: Կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է Կարասինը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ակտիվ ջանքեր է գործադրում փոխզիջման հասնելու համար կողմերին աջակցելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ